ՅՈւՆԵՍԿՕ-ի դեսպանները ապրիլի 4-ին խորհրդակցություն կգումարեն, որը նվիրված կլինի Պալմիրա քաղաքի վերստեղծմանը : Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա շեշտել է, որ չնայած Պալմիրան ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է, այն սիրիական մշակույթի մասն է ու այնտեղ ցանկացած գործողություն հնարավոր է միայն գործող կառավարության թույլատվությամն ու հրավերքի դեպքում:
Սիրիական բանակի հրամանատարությունը կիրակի պաշտոնապես հայտնել էր, որ Պալմիրան ազատագրվել է ԻՊ զինյալներից ՌԴ ՕՏՈւ ու ազգային ավիացիայի աջակցությամբ: Պալմիրայի հին ավերակները Սիրիայում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վեց օբյեկտներից են՝ քաղաքը 2015-ի մայիսի կեսերից ահաբեկիչների վերահսկողության տակ էր:





























