Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մարտի 31-ին, բավարարել է «Զինված խմբի» գործով կալանավորված Ասյա Մկրտչյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրան գրավով ազատ արձակելու վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մկրտչյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:
Դատարանը որոշել է 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ արձակել Ասյա Մկրտչյանին:
Նշենք, որ այսօր գրավի դիմաց ազատ էր արձակվել նաեւ Մարինե Կաթանյանը:
Հիշեցնենք, որ այս գործով անցնում է 33 մարդ։ Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգքրի 223 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով՝ (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:





























