Գիտնականներն ապացուցել են, որ մարդու անունն ազդում է նրա կյանքի տեւողության վրա: Նրանք ուսումնասիրել են Ալաբամայում, Միսուրիում, Իլինոյսում եւ Հյուսիսային Քարոլինայում 1802-1970 թվականներն ընկած ժամանակահատվածում մահացած ավելի քան 3 մլն աֆրոամերիկացիների տվյալները:
Ըստ Informing-ի, հետազոտողները հայտնաբերել են, որ աստվածաշնչյան հնագույն անուն ունեցող տղամարդիկ մի քանի տարի ավելի են ապրել, քան նրանք, որոնց անուններն Ավետարանի հետ կապ չեն ունեցել:
Հետաքրքիր է նաեւ այն, որ աստվածաշնչյան անուններով մարդիկ կյանքի ընթացքում կարողացել են ավելի մեծ հաջողությունների հասնել, ղեկավար պաշտոններ զբաղեցնել:
Մասնագետներն առայժմ չեն կարողանում բացատրել իրենց ուսումնասիրության արդյունքները, սակայն փաստը մնում է փաստ:



























