Գիտնականների խոսքով, IQ-ի բարձր մակարդակը մարդկանց խանգարում է ընկերներ ունենալու հարցում:
Մեծ Բրիտանիայից եւ Սինգապուրից մասնագետները նախ հարցում են անցկացրել 18-28 տարեկան ավելի քան 15 հազար մարդու շրջանում:
Ըստ Informing-ի, հետազոտության ընթացքում մի շարք հետաքրքիր օրինաչափություններ են հայտնաբերել: Մարդիկ ավելի երջանիկ են զգացել ոչ խիտ բնակեցված քաղաքներում ապրելիս, ինչպես նաեւ շատ ընկերներ ունենալու դեպքում:
Սակայն վերլուծելով ստացված տվյալները, գիտնականները նկատել են, որ որքան բարձր է եղել հարցվածի IQ-ի մակարդակը, այնքան նրանք ավելի քիչ են անհարմարություն զգացել գերբնակեցված քաղաքներից եւ ընկերների հետ շփման բացակայությունից:
Ակնհայտ է, որ ինտելեկտուալները նախընտրում են ազատ ժամանակը մենակ անցկացնել՝ այն ծախսելով ինքնազարգացման վրա:



























