Ամերիկացի գիտնականները մաթեմատիկական հաշվարկների միջոցով պարզել են, թե ով է «Գահերի խաղը» հանրահայտ սերիալի ամենագլխավոր ու կարեւոր հերոսը:

Մաքալեսթեր քոլեջի մաթեմատիկայի կաֆեդրայի դոցենտ Էնդրյու Բեվերիջը ու նրա օգնական Ջի Շանը, օգտագործելով մաթեմատիկական ալգորիթմներ, սոցիոլոգիայի, տնտեսության ու համակարգչային անալիզի հիմունքները, գտել են սերիալում հիմնական գործող անձին, հայտնում է Math Horizons–ը:

Պարզվել է, որ սերիալում ամենագլխավորը Տիրիոն Լաննիսթերն է, ամենահզոր գերդաստաններից մեկի ներկայացուցիչը: Նրան հաջորդում է Ջոն Սնոուն՝ Գիշերային պահակազորի ղեկավարը, ու երրորդ տեղում Սանսա Սթարքն է՝ Էդդարք Սթարքի՝ Հյուսիսի պահապանի դուստրը:

Վերլուծության այս մեթոդը, որը օգտագործել են հետազոտողները, ԱԱԳ-ն է կիրառում ահաբեկիչների կապերը պարզելու համար, հայտնում է RT-ը: