Անցած տարի ԱՄՆ կատարած այցի ժամանակ Հռոմի պապի օգտագործած մեքենաներից մեկը վաճառվել է օնլայն աճուրդում 300 հազար դոլարով։
Աճուրդը բացվել էր դեռ մարտի 17-ին, ու առաջին առաջարկը ընդամենը 10.5 հազար դոլար էր, իսկ հետո գինը սկսել է արագ աճել։
500 Lounge մոդելի սեւ «Ֆիատ»-ի վերջնական գինը ավելի քան 12 անգամ գերազանցել է նման մեքենայի ստանդարտ գինը , հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը։
Ավտոմեքենան գնել է միլիոնատեր Մայլս Նադալը, որը մեքենաների ու մոտոցիկլետների հավաքածու ունի։Որոշ տվյալներով նրա հավաքածուում 130 միավոր տեխնիկա կա։
Հայտնում են որ ավտոմեքենայի վաճառքից ստացված գումարը կհատկացվի կաթոլիկ դպրոցներից մեկին ու Նյու Յորք նահանգի բարեգործական կարիքներին։
Երկրորդ «Ֆիատը», որով Հռոմի պապը տեղաշարժվում էր ԱՄՆ կատարած այցի ժամանակ, նույնպես ծրագրում են տրամադրել բարեգործական կարիքների համար։





























