«Զինված խմբի» գործով կալանավորված Ասյա Մկրտչյանն ու Մարինե Կաթանյանը այսօր՝ ապրիլի 2-ին, ազատ են արձակվել:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ասյա Մկրտչյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: Նրանց հարազատներն այսօր վճարել են  դատարանի կողմից սահմանված 1 միլիոն դրամ գրավը:  

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն բավարարել է «Զինված խմբի» գործով կալանավորված Ասյա Մկրտչյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա գրավով ազատ արձակելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ այս գործով անցնում է 33 մարդ, սույն քերական գործի շրջանակներում ազատ արձակվածների թիվը հասավ 10-ի: Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգքրի 223 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով՝ (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: