Եգիպտոսի դատարանը ոստիկանին ցմահ ազատազրկման է դատապարտել ոստիկանին տաքսու վարորդին սպանելու համար։ Ոստիկանը վերջինի հետ չէր կարողացել պայմանավորվել ուղեւորության գնի վերաբերյալ, հայտնում է Reuters-ը։

Հայտնում են, որ սերժանտ Մոստաֆա Աբդել Հասիիբը հարվածել է վարորդ Մոհամեդ Իսմայիլի գլխին։ Սպանությունից հետո հարյուրավոր մարդիկ են հավաքվել Կահիրեում ոստիկանության շենքի դիմաց, որպեսզի իրենց բողոքն արտահայտեն ոստիկանական կամայականությունների դեմ։