Սիրիացի զինվորականները Պալմիրայում հայտնաբերված զանգվածային գերեզմանից տեղի բնակիչների եւ զինվորականների առնվազն   40 մարմին են հանել, որոնք զոհ էին գնացել ԻՊ խմբավորմանը, հայտնում է սիրիական պետական լրատվական ՍԱՆԱ գործակալությունը: 

Զինվորականները գերեզմանը հայտնաբերել են քաղաքի հյուսիս-արեւելյան ծայրամասում, դրանում գրոհայինների ձեռքով զինված առնվազն   25 մարդու մարմիններ կային:   

Ներկայումս գերեզմանից հանված մարմինների թիվը  40-ի է հասել այն բանից հետո, երբ եւս   15 մարմին են հանել, նրանք բոլորը կանայք եւ երեխաներ են: