Քալիֆորնիայի նահանգի հարավային հատվածում՝ Ֆոլբրուք քաղաքում, փոքր օդանավը ընկել է ամենագնաց մեքենայի վրա: Տեղի ոստիկանության տեղեկություններով՝ զոհվել է մեկ մարդ, վիրավորվել հինգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Օդանավում եղել է 2 մարդ: Նրանք հոսպիտալացվել են: Ավտոմեքենայում եղել է 4 մարդ, որոնցից մեկը զոհվել է, երեքը տեղափոխվել են հիվանդանոց:
Միջադեպի պատճառները հայտնի չեն:




























