Ամերիկյան հնագետները պարզել են ԱՄՆ-ի հնդկացի ժողովուրդների պուեբլո խմբի անհետացման պատճառները: Նրանք դա պարզել են ԱՄՆ-ի հարավ-արեւմուտքում գտնվող ավելի քան 30 հազար ծառերի ուսումնասիրության արդյունքում:

Ըստ Svopi-ի, հետազոտողները պնդում են, որ տասը տարի շարունակ երաշտ է եղել, ինչի հետեւանքով հնարավոր չի եղել տարբեր կուլտուրանել աճեցնել: Հնդկացիները չեն լուծել այդ խնդիրը, ինչպես դա արել են Բաբելոնի կամ Չինաստանի քաղաքակրթությունները, այլ հեռացել են այլ շրջաններ՝ շարունակելով ծեսեր կատարել՝ հույս ունենալով այդ կերպ փոխել եղանակը: Հնագետների գտածոները հաստատել են զանգվածային արտագաղթի մասին տեսությունը:

Շուրջ 1250 թվականին սկսվել է ամենաուժեղ երաշտը, որը բազմաթիվ ժողովուրդներ չեն կարողացել հաղթահարել: Այս հետազոտության արդյունքում հաջողվել է հաստատել կրոնական եւ կլիմայական գործոնների ազդեցությունը միգրացիայի եւ տարածաշրջանում մի ամբողջ քաղաքակրթության անհետացման վրա: