Կոսովոյում անհայտ անձինք ռումբ են նետել այն շենքի վրա, որտեղ ծրագրված էր Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչի ելույթը: Այս մասին գրում է Gazeta-ն:

Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում: Այդ պահին շենքում շուրջ 10 մարդ է եղել: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել:

Վուչիչը պետք է ելույթ ունենար ժամը 15:00-ին: