Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի ծովափի մոտ արտակարգ վայրէջք է կատարել մեկ շարժիչանոց ինքնաթիռ: ՏԱՍՍ-ը քաղաքի ոստիկանության աշխատակից Միկկի Ռոզենֆելդի վրա հղումով տեղեկացնում է, որ ինքնաթիռը փորձել է արտակարգ վայրէջք կատարել Սդե-Դով օդանավակայանում, սակայն վայրէջքը ստացվել է Միջերկրական ծովի ջրերի մեջ:
Ռոզենֆելդը նշել է, որ երկու օդաչուները փրկվել են ոստիկանական կատերի անձնակազմի կողմից:
Իրավիճակի պատճառները ճշտվում են:




























