Կանադայի Օնտարիո նահանգում մայրուղում ավելի քան 20 մեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետեւանքով տուժել է առնվազն 13 մարդ, հաղորդում է CP24 հեռուստաալիքը:

Բոլոր տուժածներին օպերատիվ բժշկական օգնություն է ցուցաբերվել, տուժածներից 9-ին տեղափոխել են հիվանդանոց:

Նախնական վարկածով, վթարի պատճառը եղանակային պայմաններն են եղել: Նահանգի որոշ շրջաններում ձյուն է ու մերկասառույց: