Չինաստանի Շանդուն նահանգի քիմիական գործարանում երկուշաբթի գիշերը պայթյուն է որոտացել, զոհվել է 2 մարդ, եւս 5-ը վիրավոր են, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։

Միջադեպը տեղի է ունեցել Պինյուանի գավառում։ Lianhetech ընկերության գործարանում պայթել է կեղտոտված ջուրը մաքրող սարքը։

Պայթյունից քիմիկատների արտահոսք չի եղել։ Միջադեպի պատճառները պարզվում են։