Առնվազն 53 մարդ է զոհվել Պակիստանում ուժեղ ջրհեղեղի հետեւանքով, որի պատճառը երկրի հյուսիս-արեւմուտքում տեղացած հորդառատ անձրեւներն էին:
Անձրեւը սկսվել էր ապրիլի 2-ին: Դրա հետեւանքով ջրհեղեղի գոտում են հայտնվել Կաշմիր, Հայբեր Փախթունխվա ու Գիլգիթ Բալթիստան նահանգները, հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը:
Նախամուսոնային անձրեւաները հաճախ են ուժեղ ավերածություններ առաջացնում երկրի գյուղական տարածքում: Իշխանությունները սովորաբար գյուղացիներին առաջարկում են միառժամանակ տեղափոխվել ավելի անվտանգ տարածք:
Ամառային մուսսոնները է՛լ ավելի վտանգավոր են, անցած տարի ուժեղ ջրհեղեղների հետեւանքով զոհվել են տասնյակ մարդիկ:
Ջրհեղեղից տուժած տարածքների բնակիչներին ուղարկել են առաջին անհրաժեշտության պարագաներ, սննդամթերք ու դեղամիջոցներ:




























