Նավթի համաշխարհային գները երեքշաբթի շարունակում են նվազել, քանի որ ներդրողները կասկածում են նավթի արդյունահանման ծավալները հունվարի մակարդակի վրա սառեցնելու հարցում խոշոր արտադրողների առաջիկա բանակցությունների հաջողության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները 0.13 տոկոսով էժանացել են եւ կազմել 37.64 դոլար մեկ բարելի դիմաց։ WTI տեսակի մայիսյան ֆյուչերսների գները նվազել են 0.31 տոկոսով եւ կազմել 35.59 դոլար մեկ բարելի դիմաց։
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Անցյալ շաբաթ Սաուդյան Արաբիայի երկրորդ գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը հայտնել էր, որ պետությունը համաձայնել է սառեցնել նավթի արդյունահանման մակարդակը միայն այն պայմանով, որ մյուս խոշոր արտադրողները, այդ թվում՝ Իրանը, կմիանան համաձայնագրին։
Իրանն իր հերթին բազմիցս նշել է, որ նավթի արդյունահանման մակարդակը սառեցնելու հարցը կսկսեն քննարկել միայն երբ երկրում արդյունահանման ծավալները հասնեն օրական 4 մլն բարելի։ Այս պահին, ՕՊԵԿ տվյալներով, այդ ցուցանիշը օրական կազմում է 3.1 մլն բարել։



























