Վերջին երկու շաբաթվա ընթացքում սիրիական Հալեպ քաղաքում եւ արվարձաններում զինյալների գնդակոծությունների հետեւանքով 26 խաղաղ բնակիչ է զոհվել, 38 վիրավոր կա: Այս մասին հայտարարել է Սիրիայի տարածքում հակամարտող կողմերի միջեւ հրադադարի հարցերի ռուսական կենտրոնի հաղորդագրությունում:

ՌԴ պաշտպանության նախարարության կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն, Կենտրոնում խորհրդակցություն է կայացել հանրապետության ազգային հաշտեցման նախարարության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Պալմիրայի բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրման հարցեր:

Ըստ ՏԱՍՍ-ի, Սիրիայում հրադադարի գործընթացին միացած բնակավայրերի թիվը հասել է 58-ի, իսկ ռազմական գործողությունների դադարեցման պայմաններին հետեւող անօրինական զինված կազմավորումների թիվը՝ 47-ի: