Saber Strike զորավարժություններին մասնակցելու նպատակով Էստոնիա մեծ թվով ամերիկացի զինծառայողներ են ժամանում: Այս մասին լրագրողներին հայտնել են Էստոնիայի պաշտպանական ուժերի գլխավոր շտաբում:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, գերատեսչությունում չեն նշել զինվորականների հստակ թիվը, սակայն հաղորդել են, որ զորավարժություններին 500 միավոր ամերիկյան ռազմական տեխնիկա է մասնակցելու:

Էստոնական ԶՈՒ-ի ներկայացուցչի խոսքով, երկրում ՆԱՏՕ-ի, առաջին հերթին՝ ԱՄՆ-ից զինծառայողների ներկայությունը դիտարկում են որպես իրենց անվտանգության երաշխիք:

Saber Strike զորավարժությունները Եվրոպայում անցկացվում են 2010 թվականից՝ նպատակ ունենալով բարձրացնել փոխըմբռնման մակարդակը եւ ամերիկյան ու եվրոպական զինվորականների փոխգործակցության որակը:

Այս տարի զորավարժություններն անցկացվելու են հունիսին: ԱՄՆ-ից բացի, դրանց կմասնակցեն նաեւ մերձբալթյան երեք պետությունները: