Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը շարունակում է հրապարակել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված զինծառայողների լուսանկարներ:
Ավագ լեյտենանտ Բենիամին Ներսեսի Եղոյան, 24 տարեկան էր: Զինված ուժերում է 2009 թվականից (Արաբկիրի ԶԿ): Նրա հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 8-ին, ժամը 17: 30-ին, հուղարկավորությունը`ապրիլի 9-ին, ժամը 14:00-ին: Հասցե` Երեւան. Կոնդի Սբ.Հովհաննես եկեղեցի, հուղարկավորությունը Եռաբլուրում:

Կրտսեր սերժանտ Հենրիկ Ռուդոլֆի Ղահրամանյան, 22 տարեկան էր: Բանակ է զորակոչվել 2014-ի փետրվարին (Մասիսի ԶԿ): Նրա հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 8-ին, ժամը 17: 00-ին, հուղարկավորությունը` ապրիլի 9-ին, ժամը 13:00-ին: Հասցե`ք.Մասիս, Սբ.Գեւորգ եկեղեցի:

Կրտսեր սերժանտ Սաշա Վաչագանի Գալստյան, 20 տարեկան էր: Բանակ է զորակոչվել 2014-ի փետրվարին ( Արմավիրի ԶԿ): Նրա հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 8-ին, ժամը 18: 00-ին, հուղարկավորությունը`ապրիլի 9-ին, ժամը 14:00-ին: Հասցե`Արմավիրի մարզ, ք.Մեծամոր ակումբի շենք:

Սերժանտ Նորիկ Ժորայի Գասպարյան, 20 տարեկան էր: Բանակ է զորակոչվել 2014-ի հունվարին (Կապանի ԶԿ): Նրա ոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 8-ին, ժամը 18: 00-ին, Սբ.Մ.Մաշտոց եկեղեցում, հուղարկավորությունը`ապրիլի 9-ին, ժամը 12:00-ին, Կապան քաղաքի ԵԿՄ շտաբ:

Շարքային Վահե Սամվելի Զաքարյան, 21 տարեկան էր: Բանակ է զորակոչվել 2014-ի հունվարին, (Հրազդանի ԶԿ) Նրա հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 8-ին, ժամը 17: 00-ին, հուղարկավորությունը`ապրիլի 9-ին, ժամը 13:00-ին: Հասցեն` ք.Հրազդան, Ջրառատ թաղամասի եկեղեցի:

Շարքային Վլադիմիր Վարուժանի Ալիխանյան, 20 տարեկան էր, բանակ էր զորակոչվել 2014-ի հունվարին (Դիլիջանի ԶԿ): Նրա հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 8-ին, ժամը 18: 00-ին, հուղարկավորությունը` ապրիլի 9-ին, ժամը 13:00-ին, Հասցե` ք.Դիլիջան Օրջոնոկիձե 4 նրբ, տուն 18:

Պահեստազորի ավագ լեյտենանտ Արմեն Կառլենի Գասպարյան, 42 տարեկան էր, (Կապանի ԶԿ): Նրա հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 8-ին, ժամը 18: 00-ին,
Կապան քաղաքի Սբ.Մ.Մաշտոց եկեղեցի, հուղարկավորությունը`ապրիլի 9-ին, ժամը 12:00-ին, Կապան քաղաքի ԵԿՄ շտաբ:

Ազատամարտիկ Նիկոլայ Սարգսի Հոսեփյան, 63 տարեկան էր, Էջմիածնի ԶԿ: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 8-ին, ժամը 18: 00-ին, հուղարկավորությունը`ապրիլի 9-ին, ժամը 14:00-ին: Հասցե` ք.Էջմիածին, քաղաքի մուտքի մոտ գտնվող սգո սրահ:





























