«Եվրասիական տնտեսական հեռանկար» միջազգային ֆորումը կոչված է բացահայտելու ու նախանշելու օպերատիվ միջոցառումներ՝ ԵՏՄ տարածքում ինտեգրաացիոն մեխանիզմներում թերությունները վերացնելու համար: Այս մասին ապրիլի 8-ին հայտնել է Ղրղզստանի խորհրդարանի խոսնակ Ասիլբեկ Ժեենբեկովը:

Ժեենբեկովի կարծիքով Ղրղզստանը դեռ լիարժեք չի զգացել ԵՏՄ-ին անդամակցության առավելությունները: Նա շեշտել է, որ կազմակերպության ավելի խոշոր երկրները պետք է կատարեն բնական մրցունակ միջավայր ստեղծելու իրենց պարտավորությունները, որպեսզի չճնշեն Ղրղզստանի արտադրողներին:

Նա նաեւ նշել է, որ անհրաժեշտ է էլեկտրաէներգիայի ու նավթի ընդհանուր շուկա ստեղծել, զարգացնել տրանսպորտային ենթակառուցվածը, ունիֆիկացնել ԵՏՄ սակագները: Խոսնակը հայտարարել է, որ «մեր բիզնեսից ազդանշաններ ենք ստանում ղրղզա- ղազախյան սահմանի հատկան ժամանակ պարբերական տուրքեր գանձելու մասին: «Անհրաժեշտ է որոշել երթուղիներ ու նաեւ նշել, թե ով, որտեղ եւ երբ իրավունք ունի կանգնեցնել բեռները»,- շեշտել է նա: