Հազարավոր մարդիկ են դուրս եկել բողոքելու Դեւիդ Քեմերոնի դեմ
Հազարավոր մարդիկ են դուրս եկել բողոքելու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի դեմ, որը հայտնվել է «պանամագեյթին» վերաբերող սկանդալային պատմության մեջ, հայտնում է The Mirror–ը:
Հայտնում են, որ ցուցարարները պաստառները ձեռքերին երթի են դուրս եկել Քովենթ գարդենից, վանկարկելով վարչապետի հրաժարականի կոչով կարգախոսներ:
Նշում են, որ այսօր ապրիլի 9-ին, Քեմերոնը հանդիպում է Մեծ Բրիտանիայի Կոնսերվատիվ կուսակցության անդամների հետ: Նրանց հետ հանդիպման ժամանակ նա արդեն նշել է, որ այդքան էլ ճիշտ չէ արձագանքել օֆշորային սկանդալին վերաբերող փաստաթղթերին:
Մինչ այդ Դեւիդ Քեմերոնը խոստովանել էր, որ մինչեւ վարչապետ դառնալը շուրջ 30 հազար ֆունտ սթերլինգի արժողության բաժնետոմսեր է ունեցել իր հորը պատկանող օֆշորային ընկերությունում:
Դեւիդ Քեմերոնը հայտնվել է հասարակական ճնշման թիրախում այն բանից հետո, երբ ապրիլի 3-ին հրապարակել է ծավալուն հետաքննություն՝ օֆշորային գործարքներին համաշխարհային առաջնորդների, քաղաքական գործիչների, մարզիչների ու մշակույթի գործիչների առնչության մասին: «Պանամագեյթի» մասնակիցներից էր նաեւ Քեմերոնի հայրը:





























