ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակարգը քննարկում է Սիրիայում ռազմական ներկայության ընդլայնման հնարավորությունը, հայտնում է CNN-ը` վկայակոչելով Պենտագոնում աղբյուրին:   

Ենթադրվում է, որ ԱՄՆ-ը մտադիր է եւս 250 զինվորական ուղարկել Սիրիա երկրի ընդդիմությանը խորհրդատվական աջակցություն տրամադրելու: 

Նման քայլը կապված է Ռաքքա եւ Մոսուլ քաղաքների վրա  սիրիացի ապստամբների հարձակումը նախապատրաստելու հետ`  այդ տարածքները  «Իսլամական պետության» գրոհայիններից ազատագրելու նպատակով, հայտնում է Gazeta-ն: