Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, մեկնաբանելով ԿԺԴՀ-ի կողմից միջմայրցամաքային բալիստիկական հրթիռի շարժիչի փորձարկումները, հայտնել է, որ այդ երկիրը թանկ գին կվճարի սադրանքների համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«ԿԺԴՀ-ն չի լսում համաշխարհային հանրությանը եւ շարունակում է սադրիչ գործողությունները: Նման սադրանքների համար այն անպայման թանկ կվճարի», — ընդգծել է Սինձո Աբեն:
Աբեն նաեւ անդրադարձել է Ճապոնայի այն քաղաքացիների խնդրին, որոնց բռնի պահում են ԿԺԴՀ-ում: Վարչապետը ճշտել է, որ առանց նաեւ այդ հարցի հանգուցալուծման, «անհնար է լուսավոր ապագայի կառուցումը, եւ ԿԺԴՀ-ն պիտի հստակորեն իրեն հաշիվ տա դրանում»:




























