Պակիստանի արեւմուտքում գտնվող Բելուջիստան նահանգում առնվազն 34 գրոհային է ոչնչացվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Dunya News-ին: 

Զինված ուժերի` գրոհայինների վերացման գործողությունն անցկացվել է Կալաթ շրջանում: Ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է նաեւ արգելված խմբավորումներից մեկի հրամանատարը` Աբդուլ Նաբի Բանգալզայը: 

Հաղորդվում է, որ գործողությունը երեք օր է տեւել: Ահաբեկիչների ճամբարում պայթուցիկի եւ ռազմամթերքի մեծ քանակություն է հայտնաբերվել: 

Հաղորդվում է նաեւ, որ փոխհրաձգության ընթացքում պակիստանցի մի սահմանապահ է սպանվել, երկուսը վիրավորվել է: