Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը ամերիկացի քաղաքացիների համար զգուշացում է հրապարակել Ստամբուլում եւ Անթալիայում ահաբեկչական գործողությունների սպառնալիքի մասին, հայտնում է   «Ինտերֆաքսը»:

«Հավաստի տեղեկություն կա զբոսաշրջիկների կուտակման վայրերում, հատկապես Ստամբուլի եւ Անթալիայի առանփնյա հատվածներում սպառնալիքի մասին», - ասված է դիվանագիտական առաքելության հրապարակած հաղորդագրության մեջ: 

Դեսպանատունը կոչ է անում առավելագույն զգուշություն դրսեւորել նման շրջանների մոտակայքում եւ հետեւել տեղական ԶԼՄ-ների հաղորդագրություններին: