Լատվիայի ազգային զինված ուժերը պիտի կտրուկ ավելացնեն Ռուսաստանին սահմանակից Լատգալեի շրջանում զինվորականների թիվը, ինչպես նաեւ մշտական ստորաբաժանում տեղակայեն, հայտնել է պաշտպանության նախարար Ռայմոնդ Բերգմանիսը` ելույթ ունենալով լատվիական Կանաչների կուսակցության համագումարին, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Պաշտպանության նախարարը նշել է, որ ներկայումս զինված ուժերի անվտանգության մեծացումը պաշտպանության ոլորտում գլխավոր առաջնահերթությունն է: Ի հավելումն դրան, անհրաժեշտ է մեծացնել անձնակազմի քանակը եւ ստեղծել այնպիսի ստորաբաժանում, որը մշտապես տեղակայված լինի Լատգալեում արագ արձագանքման ապահովման համար, հավելել է նա:
Լատվիան, որպես դաշնակիցներ ընդունող երկիր, պիտի կատարելագործի իր ենթակառուցվածքը, ասել է նախարարը:





























