Երեւանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում գտնվող զինծառայողներից մեկի ողնաշարում դեռ բեկոր է մնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը։
Նրա խոսքով՝ զինծառայողը որովայնի եւ կրծքավանդակի շրջանում բազմաթիվ վիրավորումներ է ստացել։ «Վնասվել են ինչպես թոքերը, այնպես էլ լյարդը, փայծաղը եւ աղիները։ Երբ նրա վիճակը կայունանա, մենք երկրորդ փուլում կվիրահատենք նրանք ողնաշարը։ Ողնաշարում բեկորը չի սպառնում նրա կյանքին»,- նշել է Արամ Ասատրյանը եւ հավելել, որ վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Անդրադառնալով կոմայից դուրս եկած 19-ամյա Հայ Թորոսյանի վիճակի մասին NEWS.am-ի թղթակից հարցին՝ հոսպիտալի պետը նշեց, որ նրա մոտ դրական դինամիկա է գրանցվել։
Նշենք, որ ապրիլի 9-ի դրությամբ Երեւանի Կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժում է ստանում ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի շփման գծում վիրավորված 36 զինծառայող։Նրանցից 4-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր





























