«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հարձակումներ է ծրագրում Գերմանիայում: Այս մասին Welt am Sonntag պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի հակահետախուզության ղեկավար Հանս-Գեորգ Մաասենը՝ հավելելով, որ մի քանի դեպքեր են եղել, երբ Սիրիայից վերադարձած երկրի քաղաքացիները հարձակումներ են ծրագրել:
Ըստ ՌԲԿ-ի, նա նշել է, որ երկրին հաջողվել է խոշոր ահաբեկչություններից խուսափել անվտանգության մարմինների արդյունավետ աշխատանքի եւ հաջողության շնորհիվ, օրինակ՝ երբ մի քանի դեպքերում չեն գործել պայթուցիկ սարքերը: Հակահետախուզությունը շուրջ 1100 մարդու պոտենցիալ վտանգավոր է համարել: Բացի այդ, նրա գործակալության հայտնի է Աֆրիկայի երկրներից եւ Սիրիայից Եվրոպա ժամանած փախստականներին հավաքագրելու՝ իսլամականների շուրջ 300 փորձի մասին:
Gazeta-ի փոխանցմամբ, Գերմանիայի իշխանությունները 76 իսլամականի ձերբակալության թույլտվություն են տվել, որոնք, Գերմանիայի քրեական ոստիկանության կարծիքով, կարող են ցանկացած պահի բռնություն կիրառել կամ ահաբեկչություն իրականացնել:
Վերջին տարիներին Գերմանիայից հեռացած 800 իսլամականների շուրջ 60%-ը ծայրահեղական է եղել: Ընդ որում, նրանց մեծ մասը մինչեւ 30 տարեկան երիտասարդներ են:
Այս շաբաթ ԻԼԻՊ-ի զինյալները տեսանյութ են հրապարակել, որում ահաբեկչական նոր հարձակումների սպառնալիք կա: Իսլամականների հարձակումներ են հնարավոր, մասնավորապես, Բեռլինում, Լոնդոնում եւ Հռոմում:





























