Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը չի մասնակցի Հիրոսիմայում G7-ի նախարարական հանդիպման շրջանակում նախանշված կիրակնօրյա պաշտոնական միջոցառումներին:
Die Welt-ի փոխանցմամբ, իր օդանավի տեխնիկական խնդիրների պատճառով Շթայնմայերը դեռեւս ստիպված է մնալ Չինաստանում: Թռիչքի անհաջող փորձից հետո նախարարի գլխավորած պատվիրակությունը հյուրանոց է վերադարձել:
Ըստ ՌԲԿ-ի, ապրիլի 10-ին ծրագրված էր, մասնավորապես, Ճապոնիայի ԱԳ նախարար Ֆումիո Կիսիդայի հետ Շթայնմայերի հանդիպումը:
G7-ի նախարարական հանդիպումն այս տարի անցկացվում է ճապոնական Հիրոսիմայում, ապրիլի 10-ին եւ 11-ին: Սպասվում է, որ հանդիպման մասնակիցները կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարի եւ միջուկային սպառազինության հարցեր, անդրադարձ կլինի նաեւ Մերձավոր Արեւելքում եւ Ուկրաինայում տիրող իրավիճակին:





























