ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Ճապոնիայում մասնակցում է G7-ի նախարարական հանդիպմանը: Լրատվամիջոցների հաղորդմամբ, նա ամերիկյան առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որը Հիրոսիմա է ժամանել 1945 թվականի ատոմային ռմբահարումից հետո:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Աֆղանստանից ժամանակ պետքարտուղարի օդանավը վայրէջք է կատարել Հիրոսիմայից դեպի արեւմուտք տեղակայված ռազաբազայում:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդել էր, որ Քերրին Հիրոսիմա է այցելելու՝ G7-ի գագաթաժողովին մասնակցելու նպատակով: Քերրին նաեւ Ճապոնիայի ԱԳ նախարար Ֆումիո Կիսիդայի հետ հեռախոսազրույցում հայտնել էր, որ մտադիր է այցելել Հիրոսիմայի Խաղաղության զբոսայգի՝ նվիրված ամերիկյան ատոմային ռմբակոծությունների զոհերի հիշատակին: