Հնդկաստանի Թելինգանա նահանգի Բեգամպետ քաղաքում վերամբարձ կռունկը, որը փոխադրում էր Air India ավիաընկերության օդանավը, կորցրել է հավասարակշռությունն ու ընկել իր փոխադրած օդանավի վրա: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Deccan Chronicle-ը:

Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով, պատահարի պահին օդանավում ոչ ոք չի եղել, այդ պատճառով հաջողվել է խուսափել զոհերից եւ տուժածներից: