Հնդկաստանի Կերալա նահանգում տաճարում բռնկված հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է 110-ի: Այս մասին հաղորդում է IANS գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր 106 զոհի եւ 350 վիրավորի մասին: Տուժածների մեծ մասը ծայրահեղ ծանր վիճակում է:

Դեպքը տեղի է ունեցել հրավառության նյութերի պատճառով: Դրանցից մեկի կայծն ընկել է պահեստի տանիքի վրա, որտեղ դյուրավառ այլ նյութեր են եղել: Հրդեհին հետեւած պայթյունի արդյունքում փլուզվել են ինչպես պահեստը, այնպես էլ հարակից այլ կառույցներ:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, տեղի իշխանությունները հրավառության փառատոնի անցկացման թույլտվություն չէին տվել:

Հնդկաստանի վարչապետ Ներանդրա Մոդին դեպքի վայր է ժամանել: