Հնդկաստանի Անդհրա-Փրադեշ նահանգում տեղի ունեցած վթարի հետեւանքով 11 մարդ է զոհվել:
Դեպքը տեղի է ունեցել մայրուղու ծանրաբեռնված հատվածում՝ Վիսակհապանտեմ նավահանգստից 30 կմ հեռավորությամբ: Ըստ ՏԱՍՍ-ի, թեթեւ մարդատար ավտոմեքենան, որում 9 մարդ է եղել, անսպասելիորեն անցել է արգելապատնեշն ու բախվել բեռնատարին: Արդյունքում բեռնատարի անիվները պայթել են, եւ այն ընկել է մոտոցիկլի վրա:
Տրանսպորտային երեք միջոցների վարորդներ, ինչպես նաեւ մարդատարի ուղեւորները տեղում մահացել են:




























