Քաբուլում, այսօր՝ ապրիլի 11-ի առավոտյան պայթյուն է որոտացել, որի հետեւանքով մեկ մարդ է մահացել, հաղորդում է Khaama Press գործակալությունը:
Ինքնաշեն պայթուցիկ սարքը գործարկվել է Աֆղանստանի մայրաքաղաքի Բահրամի շրջանում, կառավարության պաշտոնյային պատկանող մեքենայի մոտ: Հավանական է՝ պայթյունն ուղղված է եղել կրթության նախարարության ծառայողների դեմ:
Դեռեւս որեւէ խմբավորում իր վրա չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը:





























