Նախօրեին Ադրբեջանի կողմից հանձնված հայ զինծառայողների մարմինների մեծ մասը խեղված է։

NEWS.am-ի տեղեկություններով՝ զոհված հայ զինծառայողների մարմինները անդամահատելու պրակտիկային գումարվել են նոր վայրագություններ։ Այս պահին փորձաքննություն է ընթանում։ Տվյալները կկցվեն նյութերին ադրբեջանական կողմին միջազգային ատյանների միջոցով պատասխանատվության կանչելու հետագա գործընթացի համար։

Ավելի վաղ հայտնել էին, որ Ադրբեջանը ԿԽՄԿ եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ հայկական կողմին է հանձնել 18 հայ զինծառայողների մարմինները։

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի նախաձեռնած ագրեսիան ուղեկցվել է Ժնեւի կոնվենցիաների եւ Միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով։ Հրետակոծության հետեւանքով զոհվել էր 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, եւս երեք երեխա վիրավորվել է։

Ադրբեջանցի զինվորները գործել են ահաբեկչական կազմակերպությունների, որոշ տեղեկություններով՝ գործել են նաեւ ԻՊ վարձկաններ։

Ներխուժելով Թալիշ գյուղ՝ ադրբեջանցի զինվորականները դաժանորեն սպանել էին տարեց մարդկանց։ Վալերա Խաչատրյանն ու նրա կինը՝ Ռազմելանն, ինչպես նաեւ 92-ամյա Մարուսյա Խալաֆյանը սպանվել էին։ Իսկ վայրագները կտրել էին նրանց ականջները։

Կան նաեւ հայ զինծառայողներին անդամահատելու մի շարք փաստեր։ Բարբարոսները կտրել էին գլուխները եւ ձեռքերը, լուսանկարվել «ավարի» հետ եւլուսանկարները տեղադրել համացանցում։

Ավելի վաղ համաշխարհային մամուլը հայտնել էր ԻՊ գրոհայիններին ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխելու մասին։

Ռուսաստանի հատուկ ծառայությունների տեղեկություններով՝ Ադրբեջանը ԻՊ-ին ֆինանսավորելու առումով ԱՊՀ-ում երկրորդ տեղում է գտնվում։