«Զինված խմբի» գործով կալանավորված ազատամարտիկ Աղասի Սերյոժայի Մարտիրոսյանն այսօր՝ ապրիլի 11-ին, ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ազատամարտիկի պաշտպան Լիանա Բալյանը:
«Գործով նախաքննություն իրականացնող ԱԱԾ քննչական վարչությունը նպատակահարմար չի գտել երկարացնել Մարտիրոսյանի կալանքը, եւ նա քիչ առաջ ազատ է արձակվել»,- ասաց Լիանա Բալյանը:
Նշենք, որ ազատամարտիկը մեղադրվում է խմբի հետ համագործակցելու համար:





























