Չինաստանում ինտերնետային ու հեռահաղորդակցության ոլորտում խաբեբայությունների համար ամենաշատ որոնվող տասը կասկածյալներից մեկը հանձնվել է իշխանություններին, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Ապրիլի 10-ին Չինաստանի հանրային անվտանգության նախարարությունը հրապարակել է տասը ամենաշատ որոնվող խաբեբաների ցուցակը՝ առաջարկելով 50 հազար յուան ( 7.7 հազար դոլար) պարգեւատրություն այն տեղեկության համար, որը կօգնի գտնել նրանց:
Երկուշաբթի 39-ամյա Տան Դունհուեյը հոժարակամ հանձնվել է իշխանություններին Խունան նահանգում: Այսպիսով նրան ձերբակալել են ցուցակը հրապարակելուց ընդամենը մեկ օր անց:
Հայտնում են, որ Տան Դունխուեյին կասկածում են Ցզյանսու նահանգում 2013-ի հունիսին ընկերության հաշվեհամարից իր անձնական հաշվեհամարին 773 հազար դոլար ապօրինի փոխանցման մեջ:




























