Ճապոնիայում դիտարկման ամենամեծ օղակը կբացվի հուլիսի 1-ին Սույտա քաղաքում (Օսակայի պրեֆեկտուրա): Այդ մասին հայտնում է «Կիոդոն»` վկայակոչելով Ferris Wheel Investment Co օպերատոր ընկերությանը:
Ատրակցիոնի բարձրությունը 123 մ է կազմում: Մեկ շրջանի համար մոտավորապես 18 րոպե է պահանջվում:
Դիտարկման օղակը թափանցիկ հատակով 72 խցիկ կունենա, այդ թվում` երկու խցիկ VIP-հյուրերի համար:
Այս պահի դրությամբ նման տեսակի ամենաբարձր ատրակցիոնը Տոկիոյի 117 մետրանոց դիտարկման օղակն է:





























