Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմորոնին փորձել են վաճառել eBay –ում, հայտնում է Mashable–ը: Օնլայն աճուրդի կայքում այդ հայտարարությունն արդեն չկա, սակայն սքրինշոթը պահպանվել է Imgur–ում

Ըստ լոտի նկարագրության, վաճառքի է դրվել «օգտագործված վարչապետ», որի անհրաժեշտությունն այլեւս չկա: Ապրանքին տուփ եւ ինստրուկցիաներ կցված չեն եղել:

«Ապրանքը պետք է գնորդը վերցնի: Վաճառողը պատրաստ չէ դիպչել ապրանքին»,- գրված էր նկարագրության մեջ:

Սքրինշոթը ստեղծելու պահին Քեմերոնի համար առաջարկում էին 65.9 հազար ֆունտ սթերլինգ: Մինչեւ աճուրդի ավարտը հինգ օր էր մնացել, հայտնում է Gazeta.–ն: