Վիքիպեդիայում էջի խմբագրման շնորհիվ Ավստրալիայում 12-ամյա տղան երկրի 30-րդ վարչապետն է դարձել: Այս մասին գրում է The Sydney Morning Herald-ը:
Օռլի Ֆենելոնն առցանց հանրագիտարանում իր անունն ավելացրել է ավստրալական վարչապետերի ցանկում: Հոդվածում Ֆենելոնն իրեն կոչել է բարձր պաշտոն զբաղեցրած երիտասարդ:
Ըստ Gazeta-ի, հանրագիտարանի հոդվածում նշվում է, որ երիտասարդ վարչապետի քաղաքական ծրագիրն ամբողջությամբ չի իրականացվել, սակայն ձախամետ քաղաքական կողմնորոշում ունի: Կառավարության նրա գործընկերները նույնպես Բրիսբենում դպրոց են հաճախում եւ ակտիվորեն մասնակցում են քաղաքական կյանքին:
Քաղաքական գործիչների ցանկում փոփոխությունը նկատել է Canberra Times պարբերականի լրագրողը եւ նոր «վարչապետին» շնորհավորել նշանակման կապակցությամբ:
Վիքիպեդիայում գրառումը մնացել է շուրջ երկու օր:



























