Վիետնամի Բարիա Վունգթաու նահանգում թմրամոլների վերականգնողական կենտրոնից 450 թմրամոլ է փախել : Նրանց հարձակվել են պահակների վրա ու ջարդել գլխավոր դարպասները : Այս մասին հայտնում է The South China Morning Post–ը՝ վկայակոչելով ոստիկանությունից ստացած տեղեկությունը:

Այս պահին հաջողվել է բռնել 150 թմրամոլների, մնացածը փախել են : Տեղի բնակիչները հայտնում են, որ նրանք իրենցից հագուստ են խնդրում ու փորձում են ավտոստոպով մյուս նահանգներ գնալ: Շատերը թաքնվել են կլինիկայից ոչ հեռու գտնվող խիտ անտառում:

Կենտրոնի տնօրինությունը հայտնում է, որ փախածների մի մասը հարկադիր բուժում էր անցնում, իսկ մյուսները հաստատություն էին եկել կամավոր: