Լատվիայի հյուսիս-արեւելքով՝ Գուլբեն քաղաքով, մրրկասյուն է անցել:
Այս մասին հայտնում է Լատվիայի շրջակա միջավայրի պաշտպանության կենտրոնը: MixNews-ի տեղեկություններով՝ բնական երեւույթը նկատել է տեղաբնակ մի քաղաքացի, որն հասցրել է մրրիկը նկարահանել սմարթֆոնով:
Օդերեւութաբանները հայտնում են, որ Լատվիայում նախկինում նույնպես տաք եղանակին մրրկասյուներ են գրանցվել: Սովորաբար դա տեւում է մի քանի րոպե:





























