Los Angeles Times պարբերականի կայքը ջարդելու համար Մեթյու Քիսը երկու տարով ազատազրկվել է: Reuters լրատվական գործակալության նախկին աշխատակիցը թերթի կայքում փոխել է հոդվածի վերնագիրը ու մի քանի պարբերություն այն բանից հետո, երբ նրան հեռացրել են աշխատանքից, հայտնում է Associated Press–ը:

Reuters-ում Քիսը զբաղեցնում էր սոցիալական մեդիայի խմբագրի տեղակալի պաշտոնը: Մինչ այդ՝ 2010-ին նա աշխատում էր The Tribune Company մեդիակորպորացիաայում, որը պատկանում է Los Angeles Times–ին: Դատախազությունը հանգել է այն եզրակացության, որ կայքը ջարդելով նա վրեժ է լուծել իրեն աշխատանքից հեռացնելու համար: Reuters –ից նրան կրճատել էին 2013-ին այն բանից հետո, երբ Քիսին մեղադրանք էր առաջադրվել հաքերների հետ դավադրության համար, հայտնում է Lenta -ն:

Քիսի դատապաշտպանները պնդում են, որ կայքը ջարդելը ընդամենը անմեղ կատակ էր ու մտադիր են բողոքարկել դատավճիռը: