ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույցի ընթացքում հաստատել են Սիրիայում հրադադարի ռեժիմի ամրապնդմանը նպաստելու վճռականությունը, ինչպես նաեւ քննարկել իրավիճակը Դոնբասում եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ, հայտնում է ռուսաստանյան արտաքին գերատեսչական մարմինը: 

«Ուշադրության կենտրոնում սիրիական հակամարտության խնդիրներն էին: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարները  հաստատել են վճռականությունը` այսուհետ էլ նպաստելու Սիրիայում համատեղ ուժերով ձեռք բերված հրադադարի  ռեժիմին, բացառությամբ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի, ինչպես նաեւ ապահովել շրջափակված շրջանների խաղաղ բնակչությանը օգնության բեռների մատակարարումը», — ասված է հաղորդագրության մեջ: 

Զրուցակիցները Սիրիայում դիմակայող կողմերին կոչ են արել չձեռնարկել այնպիսի քայլեր որոնք «հակասում են այդ ընկալումներին, գործել մարդասիրական իրավիճակի թեթեւացման ուղղությամբ», հավելում է ԱԳՆ-ն:

Զրույցի ընթացքում քննարկվել են նաեւ միջազգային այժմեական հարցեր, ներառյալ Դոնբասի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների շուրջ իրավիճակը, հաղորդել են ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչությունից: