ԱՄՆ ծովային հետեւակի կորպուսի ավիացիայի մեծ մասն անսարք վիճակում է, վստահեցնում են FoxNews-ի աղբյուրները: Նրանց խոսքով՝ ռազմական բյուջեի կրճատումը հանգեցրել է նրան, որ Իրաքում եւ Աֆղանստանում վնասված ռազմական տեխնիկայի մեծ մասի վերականգնումն անհնար է դարձել:
Հեռուստաընկերության զրուցակիցները նշել են, որ 276 նմուշ F/A-18 Hornet կործանիչների 30 տոկոսն անսարք վիճակում է, իսկ CH-53E Super Stallion տեսակի 147 ուղղաիթռներից միայն 42-ն են պատրաստ մասնակցել մարտական գործողություններին:

Աղբյուրների փոխանցմամբ Իրաքում, Աֆղանստանում եւ ԻՊ-ի դեմ պայքարում ավիապարկի ունեցած տեխնիկական կորուստները չվերականգնելու պատճառը ռազմական բյուջեի կրճատումն է, ինչն անհնար է դարձրել պահեստամասեր գնելը, որոնք անհրաժեշտ են օդանավերի եւ ուղղաթիռների վերանորոգման համար:

Պարբերականը նշում է, որ ԱՄՆ ռազմական ծախսերը վերջին տարիներին ավելի քան 100 մլրդ դոլարով կրճատվել են: