Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ճապոնիայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններում առկա դժվարությունը բացատրել է ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշմամբ: Այս մասին նա հայտարարել է RT-ին տված հարցազրույցի ժամանակ:
«ԱՄՆ-ի կողմից նման խորհուրդ է եղել, ինչը նեղացրել է մեր շփման շրջանակը եւ կանգնեցրել երկկողմ համագործակցության աշխատանքները»,- ասել է Զախարովան՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փետրվարին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեից պահանջել էր հետաձգել այցը Ռուսաստան: «Սակայն վերջերս Վաշինգթոնի պաշտոնական ներկայացուցիչն ասել էր, որ եթե նման մի շփում լինի, ապա ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա»,- հավելել է Զախարովան:
Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 12-ին հայտնել էր, որ Ճապոնիայի վարչապետը մոտ ժամանակներս կայցելի Ռուսաստան:





























