Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Լեսբոս կղզուց 12 փախստականի է իր հետ տարել, հայտնում է Reuters-ը: Երեք սիրիացի ընտանիք նրա հետ մեկնել են Հռոմ: 12 հոգուց վեցը երեխաներ են:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պոնտիֆիկոսը մտադիր է 10 փախստականի իր հետ տանել:
Հռոմի Պապը Լեսբոս կղզի էր ժամանել, որպեսզի հանդիպի փախստականների հետ:





























