Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը ազգային խորհրդարանի քննարկմանը դրված իմպիչմենտի նախաձեռնությունը ֆարս եւ խարդախություն է համարում:  Երկրի ղեկավարը համապատասխան հայտարարությունն արել է սոցցանցերով ժողովրդին ուղղված տեսաուղերձում: 

«Իմ նկատմամբ իմպիչմենտի հարցը ոչ այլ ինչ է, եթե ոչ խարդախություն: Ամենամեծ իրավաբանական եւ քաղաքական խարդախությունն է մեր երկրի պատմության մեջ», - ասել է Ռուսեֆը:

Նախագահի խոսքով, իր քաղաքական հակառակորդները իշխանության գալու դեպքում մտադիր են կտրել սոցիալական ծրագրերը եւ բնական պաշարների մի մասը փոխանցել արտասահմանյան ընկերություններին: ««Հեղաշրջում» բառը միշտ գրված կլինի ժողովրդավարության դավաճանների ճակատին», - ասել է նա, մեկնաբանում է ՏԱՍՍ-ը:  http://tass.ru/.

Ակնկալվում է, որ խորհրդարանի ստորին պալատը ապրիլի  17-ին կքվեարկի իմպիչմենտի հարցի վերաբերյալ: Նախագահի պաշտոնանկության գործընթացի շարունակման համար անհրաժեշտ է խորհրդարանականների երկու երրորդի աջակցությունը, այսինքն`  342 ձայն: