Միգրացիոն ճգնաժամի լուծումները պետք չէ փնտրել Եվրոպայում, քանի որ եվրոպական երկրները չեն կարող ընդունել բոլորին, ում օգնություն է պետք: Այս մասին ասել է Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Քոլը, փոխանցում է Der Tagesspiegel-ը:
Քոլի կարծիքով միգրացիոն ճգնաժամւ լուծումը պետք է փնտրել այն երկրներում, որտեղից մարդիկ գալիս են, այլ ոչ թե Եվրոպայում: «Եվրոպան չի կարող ողջ աշխարհի միլիոնավոր մարդկանց համար հայրենիք դառնալ»,- ասել է նախկին կանցլերը: Նա նշել է, թր Հին աշխարհը լրջագույն փորձության առջեւ է կանգնել, եւ ԵՄ երկրները չպետք է գործեն առանց գործընկերների կամքը հաշվի առնելու:




























